Ազգային անվտանգության ծառայությանն ավելի քան 2,9 միլիարդ դրամ (ավելի քան 6,2 միլիոն դոլար - խմբ.) է հատկացվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության մայիսի 26-ի նիստում։

Նշվում է, որ միջոցները կուղղվեն պաշտպանական ծախսերի կատարմանը։

Ընդունված որոշման արդյունքում ԱԱԾ-ի կողմից առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կլուծվեն։