Գերմանիան մտադիր է կասեցնել ամռանը երկիր մուտքի համար պանդեմիայի կանոնները, գրում է AP-ը։

Երկրի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախն ասել է, որ  կանոնները կդադարեցվեն հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի վերջ:

Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայում հաստատված կորոնավիրուսային դեպքերի թիվը անշեղորեն նվազել է, եւ սահմանափակումների մեծ մասը հանվել է։