Ռուս գեներալ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Շամանովը սխալ է անվանել այն հաշվարկը, թե Ուկրաինան պատրաստ է «ծաղիկներով» դիմավորել ռուսական բանակին։

«Նրանք, ովքեր սպասում էին, որ մեզ Ուկրաինայում ծաղիկներով կդիմավորեն․․․սա այն հիմնական սխալներից մեկն է, որը մենք  զգացինք հատուկ գործողության առաջին հինգ օրվա ընթացքում»,-ասել է Շամանովը Օքսանա Կրավցովային տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանին հետագայում «հաջողվեց հաղթահարել այդ բաղադրիչը», բայց դեռ «շատ անելիքներ կան»։

Բացի այդ, Շամանովը կարծում է, որ Ուկրաինայի ապագան դեռ դժվար է կանխատեսել։ Գեներալի խոսքով՝ երկրի ապառազմականացումը կարող է տեւել 5-10 տարի։