Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Սիրիայում օպերացիան ուղղված չէ այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ։ Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, որի նիստ է անցկացրել նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիայի զինված ուժերի գործողությունները, որոնք անցկացվում կամ պլանավորվում են երկրի հարավային սահմաններում, ուղղված չեն հարեւան պետությունների տարածքային ամբողջականության դեմ եւ անհրաժեշտ են ազգային անվտանգության ապահովման համար»,,-ասվում է  Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։

«Անկարան կոչ է անում այն ​​երկրներին, որոնք խախտում են միջազգային իրավունքը՝ աջակցելով ահաբեկչությանը, վերջ տալ նման գործելաոճին եւ հաշվի առնել Թուրքիայի՝ անվտանգության հետ կապված մտահոգությունները»,-հավելել է Անվտանգության խորհուրդը։