Չիլին կարող է դառնալ աշխարհի ամենահին ծառի համար տուն այն բանից հետո, երբ նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հնագույն ֆիցրոեն , որը հայտնի է որպես «նախապապ», կարող է ավելի քան 5000 տարեկան լինել, հայտնում է Reuters-ը:

Գիտնականները չեն կարողացել ճշգրիտ տարիքը որոշել  ծառի հաստ բնի պատճառով: Սովորաբար տարեկան օղակները հաշվելու համար ծառից հանում են 1 մետրանոց գլան, սակայն «նախապապի» բունը 4 մետր տրամագիծ ունի։

Հետազոտությունը ղեկավարող գիտնական Ջոնաթան Բարիչիվիկն ասում է, որ իրենց հայտնաբերած նմուշը եւ թվագրման այլ մեթոդները ցույց են տալիս, որ ծառը մոտ 5484 տարեկան է։ 

Գնահատված տարիքը ավելի քան կես հազարամյակով կհաղթի ներկայիս ռեկորդակրին՝ Կալիֆորնիայում գտնվող 4853-ամյա սոճիին։