Համաշխարհային բանկը հաստատել է լրացուցիչ 500 միլիոն դոլարի ֆինանսավորումը՝ COVID-19-ի դեմ պայքարի Թուրքիայի ջանքերին աջակցելու համար։

Միջոցները, որոնց մարման ժամկետը կազմում է 10,5 տարի՝ հնգամյա արտոնյալ ժամկետով, կօգտագործվեն Թուրքիայում COVID-19-ի դեմ անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի ձեռքբերման համար, ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

Հավելյալ 250 միլիոն դոլարը կտրամադրվի որպես համաֆինանսավորում Ասիական ենթակառուցվածքների եւ ներդրումների բանկի կողմից (AIIB): Ծրագրի նպատակն է օգնել ծածկել պատվաստանյութերի ձեռքբերման ծախսերը:

2020 թվականի ապրիլին Համաշխարհային բանկը հաստատել էր Թուրքիային 100 միլիոն դոլարի տրամադրումը։