Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը օրերս հանդիպել է Կաննի քաղաքապետ, Ֆրանսիայի քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Դավիդ Լիսնարին։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում դեսպանը և քաղաքապետը մտքեր փոխանակեցին ակտուալ միջազգային գործընթացների վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ֆրանսահայ համայնքի և Հայաստանի նկատմամբ ընդգծված ուշադրության, ինչպես նաև հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության ուղղությամբ կատարված քայլերի համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև կինոյի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին. ձեռք բերվեցին մի շարք ծրագրերի շուրջ համագործակցության պայմանավորվածություններ։