Երեւանում, մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։15-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes C500 և BMW 3 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց մեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները եւ մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Բժիշկները, վիրավորներին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մեքենաներից մեկը բախման հետևանքով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին։

Կայքի տեղեկություններով՝ BMW-ն եղել է կայանված, երբ Mercedes-ը բախվել է նրան։