Կոտայքի մարզում, մայիսի 23-ին, ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Գևորգ Ս-ի վարած Yutong մակնիշի ավտոբուսն ու 36-ամյա Սերգեյ Ս-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Yutong-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Քրիստինե Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Կայքի տեղեկություններով՝ Yutong ավտոբուսը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայաստանի Ազգային  օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանս» ՍՊԸ-ին և սպասարկում է Աբովյան-Երևան թիվ 261 երթուղին։