Ադրբեջանի իշխանություններն առաջարկում են Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի նիստ անցկացնել օկուպացված հայկական Շուշիում։

Այս մասին Անկարայում Թյուրքալեզու երկրների ԽՎ նիստից հետո հայտարարել է Միլիմեջլիսի առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ահլիման Ամիրասլանովը, հայտնում է АПА-ն։

«Այդ նիստը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանում՝ հաջորդ տարի։ Մասնակիցներն առաջարկում են նիստը Շուշիում անցկացնել։ Հավանաբար, այդ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներին»,- ասել է նա։