«Դիմադրության» շարժման մասնակիցները եւ քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը:

Նրանք վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»:

Քիչ անց ժամանեցին ոստիկանները եւ սկսեցին ուժ կիրառելով հեռացնել ցուցարարներին ճանապարհից: Քաղաքացիներից մեկը պառկել էր գետնին, որին եւս ոստիկանները փորձում էին հեռացնել:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ թե Երեւանում, թե մարզերում: Այսօր հանրահավաք նախատեսված չէ: Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։