ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Գեւորգ Վոլոդյայի Պետրոսյանը մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու եւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու մեջ։

Քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։

Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։