«Դիմադրություն» շարժման մասնակիցները ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում: Մասնավորապես, Հայաստանի եւ Արցախի դրոշներով ավտոերթեր են իրականացվել Տավուշի եւ Կոտայքի մարզում:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ դավաճան. «թուրք Նիկոլ»:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ թե Երեւանում, թե մարզերում: Այսօր հանրահավաք նախատեսված չէ: Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։