Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «դանդաղ, բայց շոշափելի առաջընթացի է հասել Ուկրաինայի արեւելքում՝ Դոնբասում», ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Պուտինը, իր եւ ռուս զինվորականների համար մեծ գնով, շարունակում է կրծել հողը Դոնբասում,- ասել է նա Bloomberg UK-ին:- Նա շարունակում է աստիճանական, դանդաղ, բայց, վախենամ, շոշափելի առաջընթացի հասնել, եւ ուստի բացարձակապես անհրաժեշտ է, որպեսզի մենք շարունակենք ռազմական աջակցությունն ուկրաինացիներին»:

Նրա խոսքով՝ Ուկրաինային լրացուցիչ ռազմական աջակցություն է անհրաժեշտ, այդ թվում՝ բազմակի հրթիռային համակարգեր։ «Միակ ճանապարհը, որով սա կարող է ավարտվել, այն է, որ Պուտինը խոստովանի, որ ... Ուկրաինայի ապաազգայնացումը տեղի է ունեցել, եւ նա կարող է արժանապատվորեն եւ պատվով հեռանալ»,- ասել է նա ՝ հավելելով, որ դա «չի նշանակում, որ նա պաշտպանում է Ռուսաստանւ գաղափարն այն մասին, որ Ուկրաինայում նացիստներ են եղել: «Կարծում եմ, որ նա մանեւրելու քաղաքական ազատություն ունի՝ սրան վերջ դնելու համար», - ասել է Ջոնսոնը: