Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը կոչ է արել տեղայնացնել արտադրությունը ԵԱՏՄ երկրներում՝ ներմուծումից կախվածությունը նվազեցնելու համար, հայտնում է Tazabek.kg-ն։

Ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական միության նիստում՝ նա նշել է, որ այսօր ԵԱՏՄ երկրները կրկին բախվել են նոր մարտահրավերների։

«Մենք կրկին պետք է ապացուցենք աշխարհին, որ մեր ինտեգրումը, չնայած արհեստական խոչընդոտներին, կարող է շարունակել իր կայուն առաջանցիկ զարգացումը։ Ղրղըզստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, լիովին հասկանում է, որ հարաբերությունները Միության ներսում, ինչպես ամբողջ ինտեգրացիոն միավորման, այնպես էլ նրա առանձին անդամների զարգացումը փոխլրացնող բնույթ են կրում»,- ասել է նա։

ԵԱՏՄ երկրների գործողությունները պետք է ուղղված լինեն միմյանց աջակցելուն եւ օգնելուն։

«Մեր զարգացումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական պարադիգմների դարաշրջանում։ Համաշխարհային տնտեսական վերափոխման եւ արտաքին տնտեսական գործոնների ազդեցության համատեքստում մենք պետք է համախմբենք համատեղ ջանքերը՝ Միության տնտեսական եւ ֆինանսական կայունությունը ապահովելու համար»։