Երեւան–Սեւան ավտոճանապարհին, որտեղ «Դիմադրության» շար-ման մասնակիցները փակել են ճանապարհը, իրավիճակը լարվել է:

Ոստիկանները հանաջեցին բացել ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, փոխարենը սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

«Գնացեք Քարվաճառի ճանապարհը բացեք, մենք էլ էս ճանապարհը կբացենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ոստիկանների ու ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց, սակայն քիչ անց հանդարտվեց: 

Նշենք, որ այսօր փակվել է նաեւ Վանաձոր-Երեւան մայրուղին:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ թե Երեւանում, թե մարզերում: Այսօր հանրահավաք նախատեսված չէ: Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։