Նույնիսկ չնայած միջազգային ծանր իրավիճակին, չնայած, այսպես կոչված, հավաքական Արեւմուտքի կողմից սանձազերծված առճակատմանը, ակնհայտ է, որ աճում է Եվրասիական տնտեսական միության գործունեության նկատմամբ հետաքրքրությունը բազմաթիվ օտարերկրյա գործընկերների կողմից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նա նշել է, որ ակտիվ բանակցություններ են տարվում ազատ առեւտրի լայնաֆորմատ համաձայնագրի կնքման համար, այդ թվում՝ Իրանի հետ»։ «Այս համաձայնագիրը նախատեսված է փոխարինել 2018 թվականի գործող ժամանակավոր համաձայնագրին, որի իրականացումն արդեն իսկ զգալիորեն ազդել է Իսլամական Հանրապետության հետ Միության ապրանքաշրջանառության վրա։ 2021 թվականի արդյունքներով ապրանքաշրջանառությունն աճել է 73,5 տոկոսով՝ հասնելով 5 միլիարդ դոլարի, Եվրասիական տնտեսական միությունից արտահանումն ավելացել է 2,1 անգամ՝ մինչեւ 3,4 միլիարդ դոլար։

Իրանի հետ գործող արտոնյալ առեւտրի ռեժիմը մինչեւ ազատ առեւտրի նոր համաձայնագրի կնքումը պահպանելու համար մենք պաշտպանում ենք ժամանակավոր համաձայնագրի երկարաձգման որոշումը։

Նպատակահարմար ենք համարում նաեւ ակտիվացնել Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, նմանատիպ բանակցություններ սկսել Ինդոնեզիայի հետ եւ, բացի այդ, ուսումնասիրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ արտոնյալ առեւտրի համաձայնագրի կնքման հարցը»,- ասել է նա։