«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ եւ ավտոերթեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզերում: Ակցիաներից մեկի վայրից Yerkir.am-ի հաղորդմամբ, Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ավտոճանապարհը փակելու համար քիչ առաջ բերման են ենթարկվել Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը եւ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, ներկայումս Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարեց, որ այսօր հանրահավաք նախատեսված չէ, վաղ առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ Երեւանում եւ մարզերում: Իշխան Սաղաթելյանը մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ, իսկ մինչ այդ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։