ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների մասնակցությամբ կայացել է աշխատանքային հերթական հանդիպում, որի ընթացքում գնահատվել են ՀԿ ակտիվի կողմից իրականացված աշխատանքները, վերլուծվել երկրի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը, կանխատեսվել հնարավոր զարգացումները:

Միությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշվել է, որ եթե շարժմանը չմիանան նոր ուժեր և դեմքեր, չառաջարկվի լիդերի թեկնածություն, ինչպես նաև հանրությանը չներկայացվի իրատեսական, կոնկրետ ծրագիր, թե իշխանափոխության արդյունքում առարկայական ինչ են ստանալու երկիրը, շարքային քաղաքացին, շարժումը մտնելու է փակուղի: Ուստի անհրաժեշտ է կյանքի կոչել վեր նշված առաջարկությունները կամ ձեռնպահ մնալ երկրի անվտանգությանը սպառնացող անհարկի լարվածություն, ցնցումներ առաջացնելուց: