Մայիսի 24-ին ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ծառայողները Մեղրիի Գործարանների փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի տղամարդու՝ մեքենայով հանդերձ. կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահելն ու օգտագործելը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ է, 43 տարեկան:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց երկու կաթուցիչ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են։