Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Վանաձորի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն են արել։ Ընկերը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։

Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։