Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները մտադիր են մայիսի 29-ը ԵԱՏՄ օր հայտարարել։ Այս մասին ուրբաթ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման 10-ամյակի եւ ԵԱՏՄ գալիք օրվա կապակցությամբ, որը մենք նախատեսում ենք սահմանել այսօր՝ մայիսի 29-ին»,- նիստի մասնակիցներին ասել է Ղրղզստանի նախագահը:

Նրա խոսքով՝ մայիսի 29-ը ԵԱՏՄ օր հայտարարելու որոշումը կապված է միության ստեղծման մասին «համաձայնագրի ստորագրման օրվա» հետ։

ԵՏՀ նիստին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաեւ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները՝ որպես դիտորդներ։