Արագածոտնի մարզում, մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Եվա Ս-ն իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 23 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին։ 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Եվա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում։