G7-ի երկրները համաձայնել են միջոցներ ձեռնարկել էներգակիրների գների աճը դադարեցնելու համար։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը ուրբաթ օրը հրապարակվել է Գերմանիայի տնտեսական հարցերի եւ կլիմայի պաշտպանության նախարարության կողմից՝ Բեռլինում էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարների մակարդակով G7-ի հանդիպման արդյունքներով։

«Անհրաժեշտ է դիտարկել արդյունավետ միջոցներ՝ շուկայական ծայրահեղ պայմաններով պայմանավորված էներգակիրների գների աճը կասեցնելու համար՝ առանց վտանգի ենթարկելու կլիմայական քաղաքականության հիմնական մեխանիզմները, որոնք հեշտացնում են էներգետիկ անցումը», - ասվում է փաստաթղթում։