Xiaomi-ն ճկուն էկրանով սմարթֆոն կստեղծի, գրում է Gizmochina-ն՝ հղում անելով արտոնագրային հայտին։

Չինական տեխնոլոգիական հսկան վերջերս արտոնագիր է ներկայացրել CNIPA-ին՝ բացահայտելով սարքի հնարավոր դիզայնը:

Xiaomi ծալովի հեռախոսը հագեցած է տեսախցիկի հորիզոնական մոդուլով, որը դիզայնով նման է Google Pixel 6-ով։ 

Ճկուն էկրանի դիզայնի մանրամասները չեն բացահայտվում։