Տոլյատիում ադրբեջանցին մահացու վրաերթի է ենթարկել իր նախկին սիրուհուն, գրում է media.az-ը։

Ադրբեջանցի Թելմանը եւ տեղի բնակչուհի Օլգան երկար ժամանակ միասին են ապրել, սակայն հետագայում նրանց հարաբերությունները խզվել են։ Մայիսի կեսերին տղամարդը հանդիպել է Օլգայի հետ եւ զրույցի ընթացքում նրանց միջեւ վիճաբանություն է ծագել։  Օլգային մեքենայից դուրս հանելով՝ Թելմանը վրաերթի է ենթարկել նրան։ Վերջինս բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու մահացել։ 

Իրավապահները բերման են ենթարկել հանցագործին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։