Airbus-ը կստեղծի մոլորակի համար անվնաս  ինքնաթիռներ։ Airbus-ը գործարան է բացել Մեծ Բրիտանիայի Ֆիլթոն քաղաքում, որը մասնագիտացած է  կրիոգեն վառելիքի համակարգերի մշակման մեջ, որոնք անհրաժեշտ են հաջորդ սերնդի ջրածնային շարժիչով ինքնաթիռներ արտադրելու համար, գրում է CNBC-ը։

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մոլորակի համար անվնաս տեխնոլոգիաների ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են։ Ապագա վառելիքի համակարգերը պատրաստվում են օգտագործվել Airbus ZEROe մարդատար ինքնաթիռների արտադրության մեջ, որոնց մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2035 թվականը։ Դրանց առանձնահատկությունը մթնոլորտ վնասակար արտանետումների իսպառ բացակայությունն է։ 

Ընկերությունն ակնկալում է, որ վառելիքի համակարգերը պատրաստ կլինեն ցամաքային փորձարկման համար 2023 թվականին, իսկ թռիչքային փորձարկումներին՝ 2026 թվականին:

Airbus-ի գործադիր տնօրեն Գիյոմ Ֆորին այս տարվա սկզբին CNBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ընկերության նպատակները մոտ ապագայում էկոլոգիապես մաքուր վառելիքի աստիճանական անցումն է, ինչպես նաեւ դրա սպառման կրճատումն ու ինքնաթիռներից ածխաթթու գազի արտանետումների կրճատումը: