Ֆիլիպինցիները սկսել են գրքեր գնել բռնապետ Մարկոսի մասին այն բանից հետո, երբ նրա որդին նախագահ է դարձել։ Նախագահ Ֆերդինանդ Մարկոսը ղեկավարել է երկիրը  1965-1986 թվականներին, հաղորդում է Reuters-ը։ 

Նշվում է, որ տապալված բռնապետի որդու՝  նախագահ դառնալուց հետո մարդիկ վախենում են երկրի պատմական քաղաքականության փոփոխությունից։ Այդ կապակցությամբ երկրի բնակիչները որոշել են օգտվել ստեղծված իրավիճակից եւ գնել պատմական գրքեր, քանի դեռ կա նման հնարավորություն։

«Սա խուճապային սպառում է: Նրանք շատ անհանգստացած են եւ վախենում են, որ գրքերը կհանեն դարակներից»,- շուկայում տիրող իրավիճակի մասին պատմել է գրախանութի սեփականատեր Ալեքսին Պարրենոն։