Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գարգառ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, հայտնում է shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, ապա շտապօգնության ավտոմեքենայով նա տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: