ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին Բիշքեկում։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արձանագրության եւ կազմակերպչական աջակցության վարչության տեղեկատվական աջակցության վարչությունը։

Խորհրդի նիստը կայացել է ուրբաթ օրը՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Դրան մասնակցել են միության անդամ բոլոր հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի եւ Հայաստանի ղեկավարները, ինչպես նաեւ դիտորդ երկու երկրների՝ Ուզբեկստանի եւ Կուբայի ղեկավարները։