Դատաբժշկական փորձագետներն աշխատում են Թբիլիսիի Վակե թաղամասում, որտեղ այսօր մոպեդով երիտասարդը կրակել է երկու երիտասարդի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Արաքիշվիլի փողոցում։

Interpressnews-ի փոխանցմամբ՝ կրակը բացվել է ավտոմեքենայում նստած մարդկանց ուղղությամբ, երբ այն կանգ էր առել լուսացույցի տակ։

«Ռուսթավի-2»-ի տեղեկություններով՝ արձակվել է շուրջ տասը կրակոց։ Հրազենային վնասվածքներով երկու տուժած հիվանդանոցում են: Ներքին գործերի նախարարությունը դեռ հայտարարություն չի արել։