Մայիսի 27-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում է Day.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։