Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրած հրամանագրերով չորս դեսպան է նշանակել։

Արեգ հովհաննիսյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։

Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Տիգրան Նկրտչյանը նշանակվել է Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Աթենք)։