Ընդդիմության համակիրներ Սեւադա Ղուկասյանին եւ Ալեքսան Ասատրյանին առեւանգել են։ Այս մասին մայիսի 27-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

«Նրանց, ըստ երեւույթին, առեւանգել է ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն։ Նրանց մասին տեղեկություն չկա։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փաստաբանների խումբը միացել է Սեւադա Ղուկասյանի եւ Ալեքսան Ասատրյանի պաշտպանությանը»,-պարզաբանեց պատգամավորը։

Պատգամավորը կարծում է, որ իշխանությունն իրավապահների օգնությամբ ապօրինի մեթոդներ է կիրառում ընդդիմությանը հետագա պայքարից հետ պահելու համար։