Մայիսի 27-ին, ժամը 22։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Հայորդաց Տան» դիմաց «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․) գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել հերթապահություն՝ մինչ վառելիքի արտահոսքի դադարը։