Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Կրասնի Լիման քաղաքն ամբողջությամբ անցել է ռուս զինվորականների վերահսկողության տակ, շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

Նրա խոսքով՝ ՌԴ զինված ուժերի եւ ԿԺԴՀ-ի ժողովրդական միլիցիայի համատեղ գործողությունների արդյունքում Կրասնի Լիման քաղաքն «ամբողջությամբ ազատագրվել է»։

Կրասնի Լիման (2016 թ. այն վերանվանվել է Լիման) քաղաք է Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանում եւ Դոնեցկի երկաթուղու հիմնական երկաթուղային հանգույցն է։ Լիմանի բնակչությունը նախորդ տարի մոտ 20 հազար մարդ էր կազմում:

Կոնաշենկովը նաեւ հայտնել է, որ օրվա ընթացքում ռուսական հրթիռային ուժերն ու հրետանին 57 հրամանատարական կետ, կենդանի ուժի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 618 տարածք, կրակակետերում ուկրաինական 42 հրետանային եւ ականանետային ստորաբաժանումներ եի «Գրադ» բազմակի հրթիռային համակարգերի երկու մարտկոց են խոցել:

«Հատուկ ռազմական օպերացիայի սկզբից ի վեր ոչնչացվել է 182 ինքնաթիռ, 128 ուղղաթիռ, 1045 անօդաչու թռչող սարք, 324 զենիթահրթիռային համակարգ, 3297 տանկ եւ այլ զրահատեխնիկա, 444 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1714 դաշտային հրետանի, ինչպես նաեւ 3245 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։