2022 թվականին Ville D’Este ավտոմոբիլային էլեգանտության մրցույթի Concorso D’Eleganza-ի շրջանակներում աշխարհի միակ Aston Martin Bulldog-ը իր հանրային դեբյուտն է կատարել Իտալիայի Կոմո լճում, գրում է Motor-ը։

40-ամյա կոնցեպտ մեքենան արդեն մի քանի տարի վերականգնվել է մասնագետների թիմի կողմից։

Aston Martin Bulldog-ի վրա աշխատանքը սկսվել է 1977 թվականին. բրենդը պատրաստվում էր կառուցել իր ժամանակի ամենաարագ մեքենան, որի համար մշակել էր անսովոր սեպաձեւ ուրվագիծ ունեցող կուպե: Այն զարգացնում է 608 ձիաուժ հզորություն, ունի 5,3 լիտրանոց V8 տուրբո շարժիչ։