Ուկրաինան ցամաքային կայաններ եւ համապատասխան քանակությամբ Harpoon հականավային հրթիռներ է ստանում: Տեղեկությունը Facebook-ում հաստատել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Որոշ տեղեկություններ մամուլում արդեն եղել են ես միայն կհաստատեմ, որ իմ շփումը գործընկերների՝ որոշ բարեկամ երկրների պաշտպանության նախարարների հետ, այդ թվում՝ Դանիայի։ Կարող եմ ասել, որ մենք Harpoon-ներ կստանանք: Դրանք հատուկ զենքեր են, որոնք արձակվում են նավերի վրա սարքավորված արձակման կայաններից»,- պարզաբանել է Ռեզնիկովը։

Նորագույն զենքը մատակարարվում է Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների կողմից, այլ երկրներ եւս կմիանան այս գործընթացին, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։