Առավոտից արդեն Էջմիածնի, Մեծամորի, Արմավիր, նաեւ Երեւանի ոստիկանները ընկած փողոցներն էին փորձում մաքրել, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա անհոգ եւ ժողովրդավար շարժվի դեպի Սարդարապատ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ակտիվիստներից Հրանտ Ավետիսյանը, ում եւս ոստիկանները բերման են ենթարկել:

Նա նշել է, որ այսօր մայիսի 28-ին վաղ առավոտից բերման են ենթարկվում «Դիմադրության» շարժման Արմավիրի մարզի ակտիվիստները։

Հրանտ Ավետիսյանը հայտնեց, որ բերման է ենթարկվել զենք, զինամթերք պահելու կասկածանքով։