Ադրբեջանական վանդալիզմի հերթական դրսեւորումն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետ​​նախարար Արտակ Բեգլարյանը։

«Ավետարանոց գյուղում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության դեմ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։

Ստորեւ նա ներկայացրել է Ararat տելեգրամյան ալիքի գրառման հղումը, որտեղ ասվում է. «Ադրբեջանցիները սկսել ենլ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի ոչնչացումն օկուպացված հայկական Ավետարանոց գյուղում։ Նոր կադրեր»: