Ամազոնի ավազանում լիդարի (հեռավորության չափման տեխնոլոգիա՝ լույսի արձակման եւ այդ լույսի վերադարձի ժամանակի չափման միջոցով) օգնությամբ իրականացված նոր ուսումնասիրությունը թույլ է տվել հայտնաբերել նախինում անհայտ քաղաքային կենտրոնը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:

Հստակեցնելու համար նշվում է, որ դա չի խոսում հնագույն այլմոլորակների կամ վաղուց մոռացված տեխնոլոգիաների մասին, պարզապես դա շատ ավելի է գրազանցում  բնակչության թվաքանակի եւ կազմակերպվածության մակարդակի վերաբերյալ սպասումները, որոնք գիտնականները հնարավոր էին համարում 1500 տարի առաջ Ամազոնիայի տարածաշրջանի համար:

 «Ոչ ոք նման հասարակության սպասումներ չուներ այդ տարածաշրջանի համար… 20 մետր բաձրությամբ բուրգեր: Ողջ տարածաշրջանն այնքան է բնակեցված եղել նախաիսպանական ժամանակաշրջանում, որ դրան անհնար է հավատալ: Այստեղ նոր քաղաքաքրթություն կա, նոր մշակույթ, որը սպասում է մեր ուսումնասիրությանը», - ասել է Գերմանական հնագիտական ինստիտուտի մասնագետ Հայկո Պրյումերսը:

Կասարաբեի մշակույթը, ինչպես այն անվանել են բացահայտումից հետո, հիմնական առեղծված է մնում: Վերջիվերջո, դրա գոյությունը հաստատվել է միայն վերջերս, սակայն այն հետագա ուսումնասիրությունների մեկնարկ կդառնա: