Բաշկորտոստանում 1973 թվականին իրականացված հնագիտական պեղումների ժամանակ զարդերի հավաքածու էր հայտնաբերվել: Այն հայտնաբերվել է կրկնակի հուղարկավորության վայրում, որտեղ գտնվել են տարեց կնոջ եւ աղջկա մնացորդներ: Բրոնզե տարրերի ցրված տեղադիրքն այն ժամանակ թույլ չէր տվել վերակազմավորել զարդերը եւ հասկանալ, թե ինչ գործառույթ են դրանք կատարել, գրում է Planet Today-ը:

Վերջերս Կարագանդայի համալսարանի մասնագետները որոշել են եւս մեկ անգամ  ուսումնասիրել հայտնաբերված առարկաները: Անցյալ տարիներին գիտնականները մեծ ծավալով տեղեկություններ են հավաքել այն ժամանակվա մշակույթի մասին, ինչն էլ օգնել է եզրակացություն անել զարդի նախնական տեսքի մասին:

Դա կաշվե գլխարկ է եղել՝ զարդարված բրոնզից ձուլված տարատեսակ կախազարդերով: Նման իրերը բնորոշ չեն եղել այն մշակույթին, որոնց պատկանում են գերեզմանները: Դրանք ավելի շատ հիշեցնում են հարեւան ժողովրդին բնորոշ իրեր:

Կախազարդերի չափսերով եւ տեսքով մասնագետները պարզել են, որ գլխի նման հարդարանքը կիրառվել է որպես մագնիսական պաշտպանություն չար ուժերից: Դա կարող էր լինել օժիտի մի մաս, որով հարեւան մշակույթի կինն ամուսնացել է: