Արեւմուտքն աշխատում է ուկրաինական նավահանգիստները ռուսական շրջափակումից դուրս բերելու ուղղությամբ։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցում է PA MEDIA-ն։

Նա ասել է, որ Արեւմուտքն աշխատում է «կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը»՝ ազատելով միլիոնավոր տոննա հացահատիկ։

Ջոնսոնը խոսել է նաեւ  Օդեսայի «զզվելի շրջափակմանը» վերջ դնելու ջանքերի մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկուն  պատմել է միջազգային գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքի մասին՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու ուղիներ գտնելու եւ կանխելու համաշխարհային պարենային ճգնաժամը։