Նիգերիայում եկեղեցական բարեգործական տոնավաճառի ժամանակ հրմշտոցի հետեւանքով 31 մարդ է զոհվել, հաղորդում է AP-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ոստիկանության հաղորդմամբ՝ արարողությունը բազմամարդ է եղել, այն կազմակերպել էր  Kings Assembly-ը։

Շատերը եկել էին, որպեսզի օգտվեին բարեգործական  «անվճար խանութ» ծրագրից, որը կազմակերպել էր եկեղեցին։

Միջոցառումն ավանդաբար ամեն տարի կազմակերպվում է Աֆրիկայի խոշորագույն տնտեսությունում՝ Նիգերիայում։ Համաձայն պետական վիճակագրության՝ աղքատության մեջ ավելի քան 80 միլիոն մարդ է գտնվում։