Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր` մայիսի 28-ին՝ ժամը 20։47-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած գնացքի տեխնիկական խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։

Ժամը 21:07-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։