Իրանի Զինված ուժերի շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին նախօրեին այցելել է բանակի անօդաչուների ստորգետնյա գաղտնի ավիաբազա, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլարահիմ Մուսավիի ուղեկցությամբ այցի շրջանակում նա ծանոթացել է տարատեսակ ռազմական, մարտական եւ հեռահար անօդաչուների արտադրության ոլորտում բանակի նորագույն հնարավորությունների եւ ներուժի հետ:

Ստորգետնյա ավիաբազայի շահագործմամբ, որը կառուցվել է 100 մետր խորությամբ, Իսլամական Հանրապետությունը վերածվել է առաջատար գերտերության տարածաշրջանում անօդաչուների արտադրության ոլորտում, հայտնում են ԶԼՄ-ները: