Եվրոպական Միությունն առաջարկել սառեցնել Ռուսաստանից նավթի ծովային ներկրումերը՝ միեւնույն ժամանակ հետաձգելով հիմնական նավթատարով ներկրման սահմանափակումները, որպեսզի բավարարի Հունգարիայի առարկությունը եւ համաձայնության հասնի Ռուսաստանի դեմ սահմանվելիք պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ, գրում է Bloomberg-ը:

Եվրահանձնաժողովը շաբաթ ազգային կառավարություններին է ուղարկել վերանայված առաջարկը, որը, այդ հարցին ծանոթ անձանց խոսքով, Հունգարիային կազատի հսկայական «Դրուժբա» նավթատարով նավթի մատակարարումներից, որը նավթահումքի ներկրման հիմնական աղբյուրն է:

Անդամ երկրները վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կհրաժարվեն նավթի ծովային մատակարարումներից, իսկ նավթամթերքի մատակարարումից՝ 8 ամսվա ընթացքում, հայտնել են գործակալության աղբյուրները:

Այդ առաջարկը ժամանակ կտա Հունգարիային, որը դեմ է հանդես եկել գործարքին, որպեսզի «տեխնիկական լուծում գտնի իր էներգետիկ պահանջները բավարարելու համար»:

Bloomberg-ը նշում է, որ վերանայված առաջարկի համաձայն՝ Բուլղարիան անցումային ժամանակահատված կունենա մինչեւ 2024 թվականի հունիս կամ դեկտեմբեր, իսկ Խորվաթիան կարող է բացառության հնարավորություն ունենալ  վակուումային գազայուղի ներկրման համար: