Թուրքական ճարտարապետական ընկերությունը, որն առնչություն ունի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ընդգրկված է երեք ընկերության շարքում, որոնք 23 մլն լիրայի (1,4 մլն դոլար) պայմանագիր են կնքել Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարի «վերանորոգման» համար, որը մզկիթի վերանվանվել, շաբաթ հայտնում է BirGün թերթը:

Թերթի տվյալներով՝ պայամանագիրը կնքվել է Hassa Architecture ընկերության հետ, որի սեփականատերը հայտնի է Էրդողանի հետ իր կապերով, ինչպես նաեւ Iras Construction եւ Adamak Restoration ընկերությունների հետ, որոնք կոնգլոմերատ են կազմավորել նախագծի իրականացման համար:

2020 թվականի հուլիսին Էրդողանը նախագահական հրամանագիր է ստորագրել, որով 6-րդ դարի ուղղափառ քրիստոնեական տաճարը սկսել է գործել որպես մզկիթ, ինչն արժանացել էր միջազգային հանրության քննադատությանը: Հրամանագիրն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի գերագույն դատարանի որոշմամբ՝ չեղարկվել էր տաճարի՝ թանգարանի կարգավիճակը, որը տասնամյակներ շարունակ գործում էր որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մի մաս:  

Վերանորոգման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է հունվարի 21-ին, նախատեսում է, որ բոլոր վերակարգման աշխատանքները, այդ թվում եւ Սուրբ Սոֆյայի խոշոր համալիրում, պետք է ավարտվեն 2024 թվականի հունվարին: