Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը եւ նրա դաշնակից ազգայնականները օրենք են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը համացանցում այսպես կոչված՝ կեղծ լուրեր տարածողների համար կալանավորում սահմանելու մասին, հաղորդում է Ahval-ը:

Դեկտեմբերին Էրդողանը սոցցանցներն անվանել էր «ժողովրդավարության գլխավոր սպառնալիքներից մեկը»՝ հայտարարելով, որ իր կառավարությունը քրեական պատասխանատվություն կսահմանի համացանցում կեղծ լուրերի եվ ապատեղեկատվության տարածման համար:

Թվային գրաքննության մասին օրենքը բանտարկություն է նախատեսում՝ 1-3 տարի ժամկետով, յուրաքանչյուրի համար, ով կեղծ տեղեկություն տարածող կճանաչվի:

Էրդողանի կառավարությունը ձգտում է խստացնել վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ եւ ճնշել այլ կարծիքի տարածումը: