Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն Ուկրաինայում տիրող հակամարտության ֆոնին կոչ է արել հարստացնել բնական գազի պաշարները Գերմանիայում, գրում է DW.com-ը:

«Գազապահեստարանները մեր երկրում ավելի լավ են լցվում, քան նախորդ տարիներին, եւ արդեն շատ ավելի են լցվել, քան մայիսի սկզբին: Սակայն դրանք բավարար չեն լինի այն պարագայում, եթե մենք սկսենք ավելի քիչ ռուսական գազ ստանալ, կամ եթե մատակարարումներն ընդհանրապես դադարեցվեն»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:

Այս առնչությամբ Մյուլլերը հիշեցրել է օրենսդրության նոր կանոնների մասին, որոնց համաձայն՝ Գերմանիայի գազապահեստարանները պետք է լցվեն ավելի քան 90 տոկոսով: Գործակալության ղեկավարը նշել է, որ մակարդակի տվյալները պահպանվեն, իսկ գազամատակարարումները դադարեցվեն, ապա Գերմանիան «բավականաչափ պաշար կունենա, որպեսզի դիմանա առնվազն 2.5 ամիս կայուն եւ նորմալ ձմռան պայմաններում»:

Մայիսի 30-ին կայանալիք գագաթնաժողովում Եվրամիության անդամ երկրները կքննարկեն Ռուսաստանի դեմ սահմանվելիք նոր պատժամիջոցները, որոնց շրջանակում դիտարկվում է ռուսական նավթի ներկրման էմբարգոն: